Մաքսիմ Պրոդաքշն
«Մաքսիմ Ֆիլմարտադրություն»-ը ստեղծագործական թիմ է, որը զբաղվում է ֆիլմերի, տեսահոլովակների և տարբեր տեսողական նախագծերի ստեղծմամբ։ Մենք աշխատում ենք գաղափարից մինչև վերջնական արդյունք՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն որակին, այլ նաև պատմությանը և զգացմունքին, որը պետք է փոխանցի յուրաքանչյուր տեսանյութը։
Մենք համագործակցում ենք տարբեր ստեղծագործողների և թիմերի հետ՝ ստեղծելով ժամանակակից, հետաքրքիր և մրցունակ նախագծեր, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։ «Մաքսիմ Ֆիլմարտադրություն»-ի համար կարևոր են նորարար մոտեցումը, պրոֆեսիոնալ աշխատանքը և այն, որ յուրաքանչյուր պատմություն իր մեջ ունենա իրական զգացմունք։