40 մլն դրամ վերադարձվել է հիմնադրամին

25-12-2025
Video preview

Մեդալի հակառակ կողմը ֆիլմը Հայաստանի կինոյի հիմնադրամ է վերադարձրել 40 մլն դրամ

Վերջին յոթ ամիսների ընթացքում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Հայաստանում՝ Երեւանում և մարզերում, ապա շարունակել իր ճանապարհը ԱՄՆ-ում, Կանադայում և տասնյակ եվրոպական երկրներում՝ ընդգրկելով ավելի քան 33 քաղաք։ Այս ընթացքում ֆիլմը արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և մի շարք հեղինակավոր մրցանակների։

Վերջերս, Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակում, ֆիլմը ճանաչվել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, ինչը վկայում է նրա արվեստագիտական արժեքի և միջազգային ճանաչման մասին։

Հայ կինոյի օրվան ընդառաջ լավագույն առիթ է նշելու «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի հերթական հաջողության մասին։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից ֆիլմի արտադրության նպատակով տրամադրված ֆինանսավորումը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջությամբ վերադարձվել է Հայաստանի կինոյի 
հիմնադրամի բյուջե։

5.0