Պրեմիերա «Մեդալի հակառակ կողմը»

11-02-2026
Video preview

Կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը վերածվել էր ոչ միայն կինոմիջոցառման, այլև անկեղծ հանդիպման

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը վերածվել էր ոչ միայն կինոմիջոցառման, այլև անկեղծ հուզմունքով լի հանդիպման։ Սրահում հավաքվել էին բազմաթիվ հայտնի մարդիկ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև ֆիլմի ամբողջ դերասանական ու ստեղծագործական կազմը։ 

Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև Նազիկ Ավդալյանը, որի կյանքի իրական պատմությունն է դարձել այս ֆիլմի հիմքը։ Նրա ներկայությունը սրահում առանձնահատուկ հույզ էր հաղորդում երեկոյին։ Նազիկ Ավդալյանի կերպարը ֆիլմում մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով ոչ միայն գլխավոր դերակատարն է, այլև ֆիլմի պրոդյուսերը։

 «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հաղթանակ ունի իր դժվար ճանապարհը, իսկ յուրաքանչյուր մեդալի հակառակ կողմում կա պայքար, ցավ և մեծ հավատ սեփական ուժերի նկատմամբ։

5.0