Պրեմիերա Պրահայում
25-12-2025
Պրահայում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» լիամետրաժ ֆիլմի պաշտոնական պրեմիերան
Պրահայում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» լիամետրաժ ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում։
Միջոցառմանը ներկա էին Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Պրն․ Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաև մշակույթի և կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստասերներ և հյուրեր։
Պրահայում Աննա Մաքսիմին դիմավորեցին մեծ սիրով, իսկ պրեմիերան անցավ ջերմ մթնոլորտում՝ ընդգծելով ֆիլմի կարևորությունն ու նրա ներկայացումը միջազգային մշակութային հարթակում։