Շանհայի միջազգային կինոփառատոն
14-01-2026
Աննա Մաքսիմը հյուրընկալվել էր Շանհայի միջազգային կինոփառատոնում
Աննա Մաքսիմը հյուրընկալվել էր Շանհայի միջազգային կինոփառատոնում, որը համաշխարհային կինոյի կարևոր հարթակներից մեկն է։ Փառատոնի գլխավոր ժյուրին հանդիսանում էր նրա ամենասիրելի կինոռեժիսորներից մեկը՝ լեգենդար Ջուզեպպե Տորնատորեն, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Սինեմա Պարադիզո» և «Մալենա» ֆիլմերով։ Մասնակցությունը այս հեղինակավոր կինոփառատոնին և շփումը նման մեծանուն կինոգործչի հետ Աննա Մաքսիմի համար առանձնահատուկ նշանակություն ու ոգեշնչող փորձ էր՝ ընդգծելով իր ստեղծագործական ուղու միջազգային շարունակականությունը։