Պրեմիերա Վիեննայում
11-02-2026
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին արտակարգ ու պաշտոնական հյուրեր՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, Վիեննայի Հայ Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան Միաբանության հոգևոր Հայր՝ Հայր Վահան վարդապետ Հովակիմյանը, Ավստրիայում հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ՝ Էդուարդ Ֆրանգուլյանը, ինչպես նաև տեղական հայ համայնքի ներկայացուցիչներ ու հյուրեր։
Ֆիլմը հանդիսատեսի կողմից արժանացավ բուռն ծապահարությունների, իսկ ստեղծագործական թիմը ստացավ շնորհավորանքի և գովեստի խոսքեր։