Պրեմիերա Գյումրիում

11-02-2026
Video preview

Գյումրու մարզամշակութային կենտրոնի դահլիճում կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

Գյումրու մարզամշակութային կենտրոնի դահլիճում կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է գյումրեցի հայտնի ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի կյանքի մասին՝ ներկայացնելով ինչպես նրա մարզական ուղին ու ձեռքբերումները, այնպես էլ անձնական կյանքը և հանդիպած դժվարությունները։

Իր ելույթում ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի Աննա Մաքսիմը հայտնեց, որ իր համար առանձնակի նշանակություն ունի գյումրեցիների գնահատականը. «Եթե գյումրեցիները ընդունեցին ֆիլմը, ուրեմն այն իսկապես հաջողված է»։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Գյումրու կենտրոնական փողոցներում և ծանրամարտի դպրոցում, որտեղ ժամանակին մարզվել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։

5.0