Բաթումի սպորտային ֆիլմերի փառատոն

«Մեդալի հակառակ կողմը» հաղթել է «NIKE» Բաթումիի Սպորտային Ֆիլմերի Կինոփառատոնում

Ռեժիսոր Աննա Մաքսիմը մրցանակի է արժանացել Վրաստանում անցկացվող Բաթումի միջազգային սպորտային ֆիլմերի «NIKE» փառատոնում։ Նրա «Մեդալի հակառակ կողմը» (The Reverse Side of the Medal) ֆիլմը ստացել է Nana Mchedlidze Prize հատուկ մրցանակը։

Մրցանակը ՀՀ կինոգործչին է փոխանցվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության միջոցով, որը ստացել է այն փառատոնի կազմակերպիչներից և փոխանցել հեղինակին։

Փառատոնը միավորում է սպորտային թեմատիկայով ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից՝ կարևորելով սպորտային հաջողությունների ետևում կանգնած մարդկային պատմությունները։ Nana Mchedlidze Prize-ը տրվում է գեղարվեստական և գաղափարական առումով առանձնացող ֆիլմերին։

5.0